Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը «ավելացում» բառից հետո լրացնել «կամ Պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողների որակավորման համար՝ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում» բառերով:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողներին օրենքով սահմանված կարգով ատեստավորման արդյունքով որակավորման համար տրվում է հավելավճար, որը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացման միջոցով:».
2) 7-րդ մասը «դատավորին վճարվող» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն հոդվածի 6.1-ին մասով սահմանված» բառերով:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «Ազգային անվտանգության ծառայության պետական» բառերը փոխարինել «Պետական» բառով.
2) 5-րդ մասը «ոստիկանությունում,» բառից հետո լրացնել «պետական պահպանության,» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.2-րդ մասով.
«5.2. Պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողներին ատեստավորման արդյունքով որակավորման համար տրվում է հավելավճար, որի չափերը եւ վճարման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սույն մասով սահմանված հավելավճար հաշվարկվելու դեպքում Պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողներին սույն օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը եւ պայմանագրային զինվորական ծառայության պաշտոնի համար սահմանված հավելումը չեն հաշվարկվում:»:
Հոդված 5. Օրենքի 1-ին հավելվածում՝
1) «Ոստիկանության պետ 12.00» պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Պետական պահպանության ծառայության պետ 12.00».
2) «Պետական պահպանության ծառայության պետ 10.00» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
3) «Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ 8.50» պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ 8.50».
4) «Պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ 8.50» եւ «Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ 7.50» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 6-րդ հավելվածի վերնագրից հանել «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերը:
Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում: