Հոդված 1. «Զենքի մասին»1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասում «զինված ստորաբաժանումներում, » բառերից հետո լրացնել «պետական պահպանության ծառայությունում,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «ե» կետում «ազգային անվտանգության ծառայության տնօրենը` ազգային անվտանգության ծառայողներին» բառերը փոխարինել «Ազգային անվտանգության ծառայության տնօրենը` Ազգային անվտանգության ծառայության ծառայողներին» բառերով, իսկ «:» կետադրական նշանը՝ «.» կետադրական նշանով,
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» կետով.
«զ) Պետական պահպանության ծառայության պետը` Պետական պահպանության ծառայության ծառայողներին` երկարամյա օրինակելի եւ անբասիր ծառայության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությանը մատուցած նշանակալի ու բացառիկ ծառայությունների համար:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը: