«3. Սույն օրենքի դրույթները Պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա տարածվում են շարքային ու կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների, սոցիալական պաշտպանվածության ու երաշխիքների հարաբերությունները կարգավորող, ինչպես նաեւ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» եւ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով չկարգավորված մասերով:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը «ոստիկանության» բառից առաջ լրացնել «պետական պահպանության,» բառերով:
Հոդված 3 . Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերը «ոստիկանության» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության» բառերով.
2) 3-րդ կետը «ծառայության» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության համակարգից` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգեր կամ Հայաստանի Հանրապետության փրկարար ծառայություն.»:
Հոդված 4. Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը «ոստիկանության,» բառից հետո լրացնել «պետական պահպանության ծառայության,» բառերով:
Հոդված 5. Օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասը «ոստիկանության» բառից հետո լրացնել «, պետական պահպանության» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը: