Հոդված 1. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 6. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության իրականացումը
1.Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունն իրականացվում է հավաստագրման եղանակով՝ հարկային արտոնություններ տրամադրելու միջոցով կամ կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով տրամադրվող պետական աջակցության այլ ձեւերով:
2. Հարկային արտոնությունները տրամադրվում են հավաստագրված անձանց` Հայաստանի Հանրապետության հարկային հարաբերությունները կարգավորող օրենքով սահմանված չափով եւ սույն օրենքով սահմանված ժամանակահատվածի ընթացքում:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գերակայությունները, մշակում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ընդգրկված կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության այլ ձեւերի տրամադրման կարգերը:
Հոդված 2. Օրենքի՝
1. 18-րդ հոդվածի 2-րդ մասում «2022 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2023 թվականի նոյեմբերի 1-ը» բառերով,
2. 18-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ սույն օրենքով տրամադրված հավաստագրերը գործում են դրանց տրամադրման օրվանից 5 տարի ժամկետով:»,
3. 18-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«4. 2019 թվականի հունվարի 1-ից հետո սույն օրենքով տրամադրված հավաստագրերը գործում են մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: