Հոդված 1. «Ոռոգում», «Ոռոգում-ջրառ» եւ «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություններին ազատել «Ոռոգում» եւ «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություններին հարկային արտոնություններ սահմանելու մասին» (15 նոյեմբերի 2001 թվական, ՀՕ-244) եւ «Ոռոգում» եւ «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություններին սոցիալական ապահովագրության վճարումների կատարման արտոնություններ սահմանելու մասին» (15 նոյեմբերի 2001 թվական, ՀՕ-240) Հայաստանի Հանրապետության օրենքներով հետաձգված հարկային եւ սոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվարկված եւ չվճարված (չգանձված) պարտավորություններից, ինչպես նաեւ դրանց նկատմամբ հաշվարկված եւ չվճարված (չգանձված) տույժերից ու տուգանքներից:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: