Հոդված 1. «Ոռոգում», «Ոռոգում-ջրառ» եւ «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություններին ազատել «Հայջրմուղկոյուղի» եւ «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերություններին հարկային արտոնություններ սահմանելու մասին» (23 հոկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-244) եւ «Ոռոգում» եւ «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություններին սոցիալական ապահովագրության վճարումների կատարման արտոնություններ սահմանելու մասին» (23 հոկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-240) Հայաստանի Հանրապետության օրենքներով հետաձգված հարկային եւ սոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվարկված եւ չվճարված (չգանձված) պարտավորություններից, ինչպես նաեւ դրանց նկատմամբ հաշվարկված եւ չվճարված (չգանձված) տույժերից ու տուգանքներից:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: