Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Անհրաժեշտությունը.
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը եւս մեկ տարով հետաձգելու պահանջով:
Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացումը կարեւորագույն խթան են հանդիսացել եւ հանդիսանում աշխարհի զարգացած երկրների եւ Հայաստանի Հանրապետության տնտեսության արտադրողականության բարձրացման, նորարարական եւ գիտակրթական համակարգերի զարգացման համար:
ՏՏ ոլորտը դեռեւս 2000 թվականին ճանաչվել է որպես ՀՀ տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը, ոլորտի զարգացումը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: ՏՏ ոլորտի զարգացման եւ տարածաշրջանում Հայաստանի` որպես զարգացած ՏՏ ոլորտ ունեցող երկրի վարկանիշի ու մրցունակության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված էլ դեռեւս 2014 թվականին ընդունվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք):
ՏՏ ոլորտում Հայաստանն այժմ ունի մի շարք մրցակցային առավելություններ եւ դրական արդյունքներ գրանցելու գործում իր դերն է ունեցել նաեւ Օրենքի շրջանակներում ՏՏ ոլորտի գործունեություն իրականացնող սուբյեկտներին պետության կողմից հարկային արտոնության տրամադրումը, դրամաշնորհային ծրագրեր իրականացումը:
2. Ընթացիկ իրավիճակը եւ առաջարկվող կարգավորման բնույթը.
Օրենքով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում է հարկային արտոնություններ, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի եւ եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմամբ:
2015 թվականից մինչեւ սույն թվականի նոյեմբերի 8-ը հարկային արտոնություն է ստացել 2304 նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություն: Մասնավորապես՝
2015 թվականին հավաստագրվել է 65 ընկերություն,
2016 թվականին հավաստագրվել է 103 ընկերություն,
2017 թվականին հավաստագրվել է 270 ընկերություն,
2019 թվականի հավաստագրվել է 230 ընկերություն,
2020 թվականին հավաստագրվել է 192 ընկերություն,
2021 թվականին հավաստագրվել է 210 ընկերություն:
2022 թվականն աննախադեպ է դիմումների եւ տրամադրված հավաստագրերի քանակով: Եթե 2015-2021թթ. ընթացքում հարկային արտոնություն ստանալու հավաստագիր է ստացել 1074 կազմակերպություն (անհատ ձեռնարկատեր), ապա միայն 2022թ. նոյեմբերի 8-ի դրությամբ, հավաստագրված կազմակերպությունների թիվը 1230 է, որից 1105-ի հիմնադիրները այլ երկրների քաղաքացիներ են:
Օրենքի համաձայն տնտեսավարող սուբյեկտ են համարվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունները, այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետությունում կգրանցեն նոր կազմակերպություն: Նրանք եւս կարող են դիմել, ստանալ հավաստագիր եւ արտոնյալ պայմաններով սկսել եւ ընդլայնել իրենց բիզնեսը Հայաստանում: Մեր երկրում գործունեություն սկսելու համար արտերկրից դիմողների թիվը 2015 թվականից մինչ օրս կազմում է 247 օտարերկրյա ընկերություն:
Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 2018 թվականի փետրվարի 1-ից հետո տրամադրվող հավաստագրերը գործում են մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Նախագծով առաջարկվում է հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը հետաձգել եւս մեկ տարով՝ մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով, որ հարկային արտոնությունների տրամադրումից բացի՝ կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին աջակցություն տրամադրվում են նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած պետական աջակցության այլ ձեւերով, Նախագծով ամրագրվել, իրավական համապատասխան հիմք է ստեղծվել, որպեսզի Նախարարությունը՝ հանդես գալով որպես ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին, հաշվի առնելով ՏՏ ոլորտի զարգացման գերակայությունները, մշակի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնի ՏՏ ոլորտում ընդգրկված կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության այլ ձեւերի տրամադրման կարգեր:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.
Նախագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:
4. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծով առաջարկվում է հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը հետաձգել եւս մեկ տարով՝ մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ իրավական համապատասխան հիմքեր ստեղծել, որպեսզի Նախարարությունը՝ հաշվի առնելով ոլորտի զարգացման գերակայությունները եւ տվյալ պահին ոլորտին պետական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, մշակի եւ ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնի աջակցության նոր ծրագրեր: Նշված քայլերը միտված են ՏՏ ոլորտում նոր տնտեսվարող սուբյեկտների եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը, որն էլ խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետության տնտեսության արտադրողականության եւ մրցունակության բարձրացման, գիտելիքահենք տնտեսության զարգացման, տեղեկատվական հասարակության եւ դրա տարբեր բաղադրիչների ձեւավորման, օտարերկրյա ներդրումների ներգրավման, տեղական ընկերությունների արտադրանքի եւ ծառայությունների արտահանման ու համաշխարհային շուկայում Հայաստանի` որպես զարգացած բարձր տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկրի վարկանիշի բարձրացմանը:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի ընդունումն անմիջականորեն չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարությունից:
Նախագծի մշակումը միտված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» ՀՀ ԲՏԱ նախարարության իրավասությանը վերապահված «Բարձր տեխնոլոգիաներ» բաժնի միջոցառումների անխոչընդոտ իրականացումն ապահովելու նպատակով:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում