Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-85-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասում «ոստիկանության պետի» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը՝
1) 3-րդ մասի 2-րդ նախադասությունից հանել «կամ պատժից» բառերը.
2) 5-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույժերը ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ կիրառելու իրավունքը վերապահվում է նրանց պաշտոնի նշանակելու լիազորություն ունեցող անձին, իսկ ավագ, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ կիրառելու իրավունքը՝ Ոստիկանության պետին: Այլ պաշտոնատար անձանց կողմից կարգապահական տույժեր կիրառելու իրավունքը պատվիրակում է կարգապահական տույժեր կիրառելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձը՝ իր հրամանով, որով սահմանվում են նաեւ կարգապահական տույժերի կիրառման սահմանները:»:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում «Ոստիկանության» բառը փոխարինել «Ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածը՝
1) 4-րդ մասի գ) կետում «միջոցներով» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ հրապարակային ելույթներով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս քննարկումների ժամանակ,» բառերը.
2) 6-րդ մասում «մասի» բառից հետո լրացնել ««ա»,» բառը:
Հոդված 5. Օրենքի 43.1-ին հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի կողմից համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կանոնադրությունը հաստատելու օրվանից:
2. Օրենքի 7-րդ եւ 8-րդ հոդվածներով սահմանված հրամանները ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում: