Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ մասով.
«15. Օրենքով կարող է նախատեսվել քաղաքացիական ծառայողի պարտադիր վերապատրաստում անցնելու պարտականություն:»:
Հոդված 2. Oրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի «մասի 2-6-րդ կետերով» բառերը փոխարինել «մասի 2-6.1-ին կետերով» բառերով:
Հոդված 3. Oրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.
«6.1) սույն օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված վերապատրաստումը չանցնելը.»:
Հոդված 4. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում