Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4423-25.11.2022-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում «ոստիկանությունը» բառից հետո լրացնել « ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ենթակայությամբ գործող,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 3.1-ին հոդվածի 2-րդ մասում «վարչապետը» փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) ղեկավարը» բառերով:

Հոդված 3. Օրենքի ամբողջ տեքստում՝

1) «Կառավարությունը» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարը» բառերով, բացառությամբ 15-րդ հոդվածի 2-րդ մասի, 19-րդ հոդվածի 1-ին մասի
4-րդ կետի եւ 40.1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի.

2) «վարչապետը» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարը» բառերով, բացառությամբ Օրենքի 3.1-ին հոդվածի 2-րդ մասի.

3) «ոստիկանության պետի» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարի» բառերով, բացառությամբ Օրենքի 22-րդ հոդվածի:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «ոստիկանության ուսումնական հաստատությունների» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի ուսումնական հաստատության» բառերով:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 9. Ոստիկանության համակարգը եւ ղեկավարումը

1. Ոստիկանությունը բաղկացած է կառուցվածքային ստորաբաժանումներից եւ կառուցվածքային տարածքային ստորաբաժանումներից:

2. Ոստիկանության կանոնադրությունը հաստատում է Լիազոր մարմնի ղեկավարը, իսկ հաստիքների առավելագույն քանակը՝ վարչապետը:

3. Ոստիկանության պետը, Լիազոր մարմնի ղեկավարի համաձայնությամբ, ոստիկանության կառուցվածքի եւ հաստիքների քանակի սահմաններում իրավասու է ստեղծելու ոստիկանության ենթակառուցվածքային ստորաբաժանումներ:»:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը՝

1) 1-ին կետից «լիցենզիա» եւ «, առեւտրի» բառերը հանել.

2) 2-րդ կետից «, ինչպես նաեւ արդյունաբերական կիրառման պայթուցիկ նյութերի» բառերը հանել:

Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի 5-րդ պարբերությունում «այդ մասին» բառերից հետո լրացնել «անհապաղ, սակայն ոչ ուշ քան» բառերը:

Հոդված 10. Օրենքի 22-րդ հոդվածը՝

1) 1-ին մասի 5-րդ կետում «այլ պետության» բառերից առաջ «արտաքսելու կամ» բառերը փոխարինել «Դատարանի որոշման հիման վրա արտաքսելու կամ իրավասու մարմնի դիմումի հիման վրա» բառերը.

2) 3-րդ մասում «ճանապարհային ոստիկանության պետի» բառերը փոխարինել «ոստիկանության պետի կողմից լիազորված իրավասու ստորաբաժանման ղեկավարի» բառերով:

3) 5-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններ.

«Շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցները ենթադրյալ հանցանքի կատարման համար հետախուզման մեջ գտնվող անձին նմանության առկայությունն ստուգելու նպատակով կարող են ունենալ դրանց տեսադաշտում հայտնված անձանց դեմքի նույնականացման հնարավորություն: Ենթադրյալ հանցանքի կատարման համար հետախուզման մեջ գտնվող անձի հետ նմանության առկայությունը տեխնիկական միջոցներով իրականացվում է տեխնիկական միջոցների տեսադաշտում հայտնված անձի պատկերն իրական ժամանակում, ինքնաշխատ եղանակով հետախուզման մեջ գտնվող անձանց շտեմարանում առկա տվյալների հետ համադրման միջոցով: Նույնականացման դեպքում տեխնիկական միջոցը տեղեկացնում է ոստիկանության ծառայողին: Սույն մասով նախատեսված դեպքում տեխնիկական միջոցների տեսադաշտում հայտնված անձանց պատկերը չի ամրագրվում, չի պահպանվում կամ այլ կերպ չի մշակվում:»:

Հոդված 11. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «փոխարինող անձի» բառերից հետո լրացնել «կամ պարեկային ծառայության պետի» բառերը:

Հոդված 12. Օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետում եւ 31-րդ հոդվածի 2-րդ մասի «ա)» կետում «ռետինե» բառը հանել:

Հոդված 13. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի 3-րդ պարբերությունում «տեղյակ է պահում» բառերից հետո լրացնել «Լիազոր մարմնի ղեկավարին եւ » բառերը:

Հոդված 14. Օրենքի 40.1-ին հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 15. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 6-րդ, 8-րդ եւ 14-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրը, իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո չորրորդ ամսվա մեկից:

2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերը շարունակում են գործել մինչեւ դրանք ընդունած մարմնի կամ վերադաս մարմնի կողմից ուժը կորցրած ճանաչելը կամ նոր իրավական ակտերն ընդունվելը: