Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի օրենքի 4-րդ հոդվածում «լիազոր մարմին՝» բառերից հետո «սույն օրենքին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտի պետական կառավարման մարմին» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից: