Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4427-25.11.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածը՝

1) 1-ին մասի 5-րդ կետի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների» բառերը փոխարինել «միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում լիազոր մարմնի» բառերով.

2) լրացնել հետեւյալ խմբագրությամբ 5.2-5.5-րդ կետերով.
 
«5.2. տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար բազային տուրքի 5-ապատիկի չափով
5.3. տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական ստանալու գործնական քննություն ընդունելու համար բազային տուրքի 10-ապատիկի չափով
5.4. տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվության համար բազային տուրքի 10-ապատիկի չափով
5.5. նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցին հաշվառման կտրոն տալու համար»: բազային տուրքի չափով»

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետում «ճանապարհային ոստիկանության մարմինների կողմից անցկացնելու» բառերը փոխարինել «անցնելու» բառով:

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների» բառերը փոխարինել «Միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում լիազոր մարմնի» բառերով:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվանից տասը օր հետո:

2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Ոստիկանության մասին» օրենքի 40.1-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա վճարված պետական տուրքերը Օրենքի իմաստով համարվում են վճարված:

3. Մինչեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմում ֆիզիկական անձանց հաշվառման հասցեների վերաբերյալ տեղեկանքներ տրամադրող իրավասու ստորաբաժանման լուծարումը Օրենքում «Միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում լիազոր մարմնի» բառերը կարդալ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների»:   


Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն