Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 5-րդ կետի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների» բառերը փոխարինել «միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում լիազոր մարմնի» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.2-5.5-րդ կետերով.
«5.2. տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար
բազային տուրքի 5-ապատիկի չափով
5.3. տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական ստանալու գործնական քննություն ընդունելու համար
բազային տուրքի 10-ապատիկի չափով
5.4. տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվության համար
բազային տուրքի 10-ապատիկի չափով
5.5. նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցին հաշվառման կտրոն տալու համար
բազային տուրքի չափով»:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետում «ճանապարհային ոստիկանության մարմինների կողմից անցկացնելու» բառերը փոխարինել «անցնելու» բառով:
Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների» բառերը փոխարինել «միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում լիազոր մարմնի» բառերով:
Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օր հետո, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրը:
2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Ոստիկանության մասին» օրենքի 40.1-ին հոդվածի 3-րդ մասի հիման վրա վճարված պետական տուրքերը Օրենքի իմաստով համարվում են վճարված:
3. Մինչեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմում ֆիզիկական անձանց հաշվառման հասցեների վերաբերյալ տեղեկանքներ տրամադրող իրավասու ստորաբաժանման լուծարումը Օրենքում «միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում լիազոր մարմնի» բառերը կարդալ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների»: