Հոդված 1. «Ոստիկանության զորքերի մասին» 1997 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-163 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում «Ոստիկանության ենթակայության տակ գտնվող հիմնարկ է» բառերը փոխարինել «Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանում է» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը՝
1) 1-ին մասի 1-ին կետում «ապահովմանը» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ իրավախախտումների նախականխմանը, կանխմանը եւ խափանմանը» բառերը.
2) 1-ին մասի 3-րդ կետում «ապահովմանը» բառից հետո լրացնել «, համաճարակների ժամանակ կարանտին միջոցառումների անցկացմանը» բառերը:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ մասով.
«2. Ոստիկանության զորքերը ունեն տարածքային ստորաբաժանումներ:»:
Հոդված 4. Օրենքի ամբողջ տեքստում, բացառությամբ 10-րդ հոդվածի, 20-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 21-րդ հոդվածի 3-րդ մասի, «Ոստիկանության պետ» բառերը եւ համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «ներքին գործերի լիազոր մարմնի ղեկավար» բառերով եւ համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը՝
1) «պետական» բառերից հետո լրացնել «կառավարման» բառը.
2) «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել:
Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածը՝
1) 2-րդ մասում «վարչապետը» բառը փոխարինել «Ոստիկանության պետը» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մաս.
«3. Ներքին գործերի լիազոր մարմինը մշակում եւ իրականացնում է ոստիկանության զորքերի վերաբերյալ պետական քաղաքականությունը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանն առնչվող հարցերում համաձայնեցնելով պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հետ:»:
Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «դրության» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ կարանտինի» բառերը:
Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետ.
«3.1) ներքին գործերի լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված դեպքերում կազմելու վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, իրականացնելու վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթ, ինչպես նաեւ կատարելու վարչական ձերբակալում.»:
Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետից եւ 18-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հանել «ռետինե» բառը:
Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասում «Ոստիկանության պետի կամ ոստիկանության զորքերի հրամանատարի թույլտվությամբ» բառերը փոխարինել «Ոստիկանապետի թույլտվությամբ՝ ներքին գործերի լիազոր մարմնի ղեկավարի հետ համաձայնեցմամբ» բառերով:
Հոդված 11. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում «Ոստիկանության ներկայացմամբ» բառերը փոխարինել «ներքին գործերի լիազոր մարմնի ներկայացմամբ» բառերով:
Հոդված 12. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը» բառերը փոխարինել «պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը» բառերով:
Հոդված 13. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա ամսի մեկից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերը շարունակում են գործել մինչեւ նոր ակտերի ընդունումը: