Armenian ARMSCII Armenian
Կ-4428-25.11.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության զորքերի մասին» 1997 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-163 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում «Ոստիկանության ենթակայության տակ գտնվող հիմնարկ է» բառերը փոխարինել «Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանում է» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին կետը  «ապահովմանը» բառից հետո լրացնել «, այդ թվում` իրավախախտումների նախականխմանը, կանխմանը եւ խափանմանը» բառերով.

2) 1-ին մասի 3-րդ կետը «ապահովմանը» բառից հետո լրացնել «, համաճարակների ժամանակ կարանտին միջոցառումների անցկացմանը» բառերով:

Հոդված 3. Օրենքի  6-րդ  հոդվածը  լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Ոստիկանության  զորքերն  ունեն  տարածքային ստորաբաժանումներ:»:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում`

1) «պետական» բառից հետո լրացնել «կառավարման» բառով.

2) «Ոստիկանության պետի» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական լիազոր մարմնի ղեկավարի» բառերով.

3) «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը «ոստիկանության զորքերի հրամանատարը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում «վարչապետը» բառը փոխարինել «Ոստիկանության պետը» բառերով:

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը «դրության» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ կարանտինի» բառերով:

Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) օրենսդրությամբ սահմանված դեպքերում կազմելու վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, իրականացնելու վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթ, ինչպես նաեւ կատարելու վարչական ձերբակալում.»:

Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետից եւ 18-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հանել «ռետինե» բառը:

Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասում «Ոստիկանության պետի կամ ոստիկանության զորքերի հրամանատարի թույլտվությամբ» բառերը փոխարինել «Ոստիկանապետի թույլտվությամբ` ներքին գործերի լիազոր մարմնի ղեկավարի հետ համաձայնեցմամբ» բառերով:

Հոդված11. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում «Ոստիկանության ներկայացմամբ» բառերը փոխարինել «ներքին գործերի լիազոր մարմնի ներկայացմամբ» բառերով:

Հոդված 12. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը» բառերը փոխարինել «պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը» բառերով:

Հոդված13. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերը շարունակում են գործել մինչեւ նոր ակտերի ընդունումը: