Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-726-18.10.2005-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (2004 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ ՀՕ-46-Ն) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-րդ հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 6.1. ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Փոստային կապի ազգային օպերատորը` որպես վճարահաշվարկային կազմակերպություն, կարող է իրականացնել առեւտրային եւ ցանկացած այլ գործունեություն` Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ»:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

«Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատա՟րելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է փոստային կապի ազգային օպերատորի կողմից փոստային կապի բնագավառում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների առավել արդյունավետ իրականացման ապահովմամբ:

Համաձայն «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթների, փոստային կապի ազգային օպերատորը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարած՟քում ապահովել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների, մասնավորապես, զեղջ գներով փոստային կապի ծառայությունների մատուցումը` նամակագրական թղթակցության, մինչեւ 20 կիլոգրամ քաշով ծանրոցների եւ գյուղական բնակավայրերում պարբերականների առաքման գծով, որով եւ տարանջատվում է փոստային կապի ծառայություններ մատուցող այլ կազնակերպություններից: Նշված գործառույթների, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրությամբ նախա՟տես՟ված այլ գործառույթների իրականացման համար փոստային կապի ազգային օպերատորը պետք է ունենա անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներ եւ մեքենայացման, ավտոմա՟տացման եւ տեղեկատվայնացման միջոցներ` համապատասխան ֆինանսական միջոց՟ների ներգրավմամբ:

«Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան, փոստային կապի ազգային օպերատորի գործունեության ֆինանսավորումը կատարվում է փոստային կապի ծառայություններից ստացվող եկամուտների հաշվին, ինչպես նաեւ օրենքով նախա՟տեսված պայմանագրային ծառայությունների մատուցումից եւ ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործունեությունից ստացվող միջոցների հաշվին:

Սակայն, «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպու՟թյուն՟ների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի դրույթների համաձայն, փոստային կապի ազգային օպերատորը` որպես վճարահաշվարկային կազմակերպություն (իրականացնում է դրամական փոխանցումներ), չի կարող իրականացնել առեւտրային, արտադրական եւ այլ տիպի գործունեություն:

Փաստորեն, «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպու՟թյուն՟ների մասին» ՀՀ օրենքով արգելված է փոստային կապի ազգային օպերատորի կողմից բացառապես այլ գործունեության իրականացումը, ինչը գաղափարախոսության առումով բոլորովին համահունչ չի «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքին:

Մասնավորապես, «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի տրամաբանությունից բխում է, որ փոստային կապի օպերատորի համար օրենքով կարող է արգելվել որոշակի տեսակի գործունության իրականացում, այլ ոչ թե ցանկացած գործունեություն:

Ներկայացված նախագծի ընդունմամբ փոստային կապի ազգային օպերատորին այլ գործունեության իրականացման իրավասության վերապահումը կնպաստի փոստային կապի բնագավառում գործունեության արդյունավետության բարձրացմանը եւ ներդրումների ապահովմանը: