Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-726-18.10.2005-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (2004 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ ՀՕ-46-Ն) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-րդ հոդվածով

«ՀՈԴՎԱԾ 6.1. ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Փոստային կապի ազգային օպերատորը` որպես վճարահաշվարկային կազմակերպություն, կարող է իրականացնել առեւտրային եւ ցանկացած այլ գործունեություն` Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ»:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: