Հոդված 1. «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (14 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-46) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-րդ հոդվածով.
« Հոդված 6.1 . Փոստային կապի ազգային օպերատորի գործունեությունը
Փոստային կապի ազգային օպերատորը` որպես վճարահաշվարկային կազմակերպություն, կարող է իրականացնել առեւտրային եւ ցանկացած այլ գործունեություն, որի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: