Հոդված 1. «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի թիվ ՀՕ-246 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածում «արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության» բառերով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում «առեւտրի լիցենզիան՝» բառերից հետո «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի դ) կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«դ) ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով ամենամսյա տեղեկություններ ներկայացնել Ոստիկանություն՝ վաճառված քաղաքացիական, ծառայողական զենքերի, դրանց փամփուշտների եւ դրանք ձեռք բերող անձանց մասին.»:
Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը՝
1) գ) կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը» բառերը փոխարինել «պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը» բառերով.
2) դ) կետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը» բառերից առաջ լրացնել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը եւ» բառերը:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա ամսի մեկից: