Հոդված 1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Ճանապարհային երթեւեկության բնագավառում վարչական իրավախախտումների հաշվառումն իրականացվում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի, իսկ պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթեւեկության բնագավառում կատարված իրավախախտումների հաշվառումը՝ պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամաններով սահմանված կարգով:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը՝
1) «ժը» եւ «իե» կետերն ուժի կորցրած ճանաչել.
2) «իգ» կետում «ոստիկանության» բառը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով.
3) «իե.4»-րդ կետում «ճանապարհային» բառը հանել:
Հոդված 3. Օրենքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին հոդված.
«Հոդված 9.1. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունները
1. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ՝ ներքին գործերի լիազոր մարմին)՝
ա. տալիս է հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման եւ առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն, բացառությամբ թափքը կամ հենասարքը համապատասխանաբար նույն եզրաչափերով թափքով կամ հենասարքով կամ շարժիչը նույն տեխնիկական բնութագրերով շարժիչով կամ տրանսպորտային միջոցի գույնը փոփոխելու դեպքերի.
բ. սահմանված կարգով ընդունում է վարորդական վկայական ստանալու քննություններ եւ տալիս տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի ազգային վկայականներ, իսկ դրանց հիման վրա՝ նաեւ միջազգային վարորդական վկայականներ.
գ. սահմանում է տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման գները՝ ըստ չափորոշիչների.
դ. սահմանված կարգով իրականացնում է տրանսպորտային միջոցի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում, տրանսպորտային միջոցների պետական գրանցում, հաշվառում եւ արգելադրում, տրամադրում է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական, պետական հաշվառման փաստաթղթեր եւ հաշվառման համարանիշեր.
ե. իրականացնում է այլ օրենքներով իրեն վերապահված լիազորություններ:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը՝
1) ուժը կորցրած ճանաչել ա-դ, զ, է, թ, ժ եւ ժէ.1 կետերը.
2) ժա կետում «ճանապարհապարեկային» բառը փոխարինել «պարեկային» բառով, իսկ «՝ որպես կանոն, շրջիկ պարեկության եղանակով» բառերը հանել:
Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածը՝
1) «ճանապարհային ոստիկանություն» եւ «ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանում» բառերը եւ համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «ներքին գործերի լիազոր մարմին» բառերով եւ համապատասխան հոլովաձեւերով, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասի եւ 8-րդ մասի 1-ին կետի.
2) «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը» եւ «ոստիկանության պետը» բառերը եւ համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «ներքին գործերի լիազոր մարմնի ղեկավարը» բառերով եւ համապատասխան հոլովաձեւերով.
3) 2-րդ մասում «ճանապարհային ոստիկանության վարչական մասի կամ տրանսպորտային միջոցի գտնվելու վայրն սպասարկող իրավասու ստորաբաժանման» բառերը փոխարինել «ներքին գործերի լիազոր մարմնի» բառերով.
4) 8-րդ մասի 1-ին կետում «ճանապարհային ոստիկանության» բառերը հանել, իսկ «ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանում» բառերը փոխարինել «ներքին գործերի լիազոր մարմին» բառերով.
5) 20.9-րդ մասում «Ոստիկանությունը» բառը փոխարինել «Ներքին գործերի լիազոր մարմինը» բառով:
Հոդված 6. Օրենքի 13.1-ին եւ 15-րդ հոդվածներում «ճանապարհային ոստիկանությունում» բառերը փոխարինել «ներքին գործերի լիազոր մարմնում» բառերով:
Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում «ներկայանալ» բառից հետո լրացնել «՝ հայտնելով պաշտոնը, կոչումը, ազգանունը եւ ստորաբաժանումը, ինչպես նաեւ հարցման դեպքում՝ ոստիկանության ծառայողի նույնականացման անհատական համարը» բառերը:
Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասում «ոստիկանության» բառից առաջ «Ճանապարհային» բառը հանել:
Հոդված 9. Օրենքի 28-րդ հոդվածը՝
1) 1.4-րդ մասում «ճանապարհային ոստիկանության» բառերը փոխարինել «ներքին գործերի լիազոր մարմնի» բառերով.
2) 1.6-րդ մասում «ճանապարհային ոստիկանություն» բառերը փոխարինել «ներքին գործերի լիազոր մարմին» բառերով.
3) 1.8-րդ մասում «ճանապարհային ոստիկանությանը» բառերը փոխարինել «ներքին գործերի լիազոր մարմնին եւ ոստիկանությանը» բառերով:
Հոդված 10. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրը, բացառությամբ 2-րդ հոդվածի 1-ին մասի:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության լուծարման օրվանից:
3. Մինչեւ սույն օրենքն ուժի մտնելը Օրենքի հիման վրա Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից ընդունված իրավական ակտերը շարունակում են գործել մինչեւ ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի կողմից դրանք ուժը կորցրած ճանաչելը եւ նոր ակտեր ընդունելը:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հաշվառման-քննական գործառույթներ իրականացնող ոստիկանության ծառայողները եւ այլ կարգավիճակով աշխատողները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը որպես ներքին գործերի նախարարությունում ոստիկանության ծառայողներ, աշխատողներ՝ մինչեւ նոր պաշտոններում նշանակումներ կատարելը: Նրանց կադրային գործը շարունակում է վարվել Ոստիկանության կողմից, մինչեւ ներքին գործերի նախարարի կողմից հաստատված կարգին համապատասխան կփոխանցվեն ներքին գործերի նախարարությանը:
5. Հաշվառման-քննական գործառույթների իրականացման հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում վարձատրության, իրականացվում են Ոստիկանության կողմից, մինչեւ կառավարության համապատասխան որոշումը ուժի մեջ մտնելը: