Հոդված 1. «Նյութական պահուստի մասին» 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-129-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6) լիազոր մարմին՝ ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին.»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասից «արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառի» բառերը հանել:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում «նյութական արժեքների օգտագործումը կատարվում է» բառերից հետո «արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառի» բառերը հանել, իսկ «տալիս է Կառավարությունը՝» բառերից հետո «արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառի պետական կառավարման համակարգի» բառերը փոխարինել «լիազոր» բառով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից: