Armenian ARMSCII Armenian
Կ-44227-25.11.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Նյութական պահուստի մասին» 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-129-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) լիազոր մարմին՝  ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին.»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի «արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառի» բառերը հանել:

Հոդված  3. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի «նյութական արժեքների օգտագործումը կատարվում է» բառերից հետո «արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառի» բառերը հանել, իսկ նույն մասի «տալիս է Կառավարությունը՝» բառերից  հետո «արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառի պետական կառավարման համակարգի» բառերը փոխարինել «լիազոր» բառով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից: