Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-44212-25.11.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նույնականացման քարտերի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-286-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ խմբագրությամբ 3-րդ կետ.

«3) լիազոր մարմին՝ միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ հոդվածի 8-րդ, 6-րդ հոդվածի 2-րդ եւ 7-րդ հոդվածի 3-րդ մասերում «ոստիկանության» բառերը փոխարինել «լիազոր» բառերով:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը՝

1) 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը փոխարինել «լիազոր մարմին» բառերով.

2) 3-րդ մասում «ոստիկանության» բառը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով.

3) 10-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը փոխարինել «լիազոր մարմին» բառերով.

4) 15-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի» բառերը փոխարինել «լիազոր մարմնի ղեկավարի» բառերով:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի» բառերը փոխարինել «լիազոր մարմնի ղեկավարի» բառերով:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվանից տասը օր հետո:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված վարույթները շարունակում են իրականացվել այդ վարույթների հարուցման պահին գործող օրենքի դրույթների հիման վրա:

3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերը շարունակում են գործել մինչեւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կազմավորմամբ պայմանավորված՝ նոր իրավական ակտերով դրանք ուժը կորցրած ճանաչելը:


Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն