Հոդված 1. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» 1998 թվականի դեկտեմբերի 2-ի ՀՕ-265 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Պատսպարման ժամանակամիջոցը որոշում է ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` Լիազոր մարմին)?»:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի «ը» կետում «լիազորված» բառը փոխարինել «Լիազոր» բառով:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) վերնագրի եւ 1-ին մասի «Լիազորված» բառը փոխարինել «Լիազոր» բառով.
2) 1-ին մասի «ա» կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 1-ին մասի «ե» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ե) ապահովում է պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային փրկարարական գործողություններ իրականացնող եւ այլ ուժերի աշխատանքների միասնականությունը բնակչության պաշտպանության բնագավառում.»?
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության ենթակա մարմինների ենթակայության հարցը որոշելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից: