Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7261-18.10.2005-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության (2004 թվականի նոյեմբերի 24-ի N ՀՕ-150-Ն) օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը «բացառությամբ» բառից հետո լրացնել «այլ օրենքներով նախատեսված եւ» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

«Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպություն՟նե՟րի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է փոստային կապի ազգային օպերատորի կողմից փոստային կապի բնագավառում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների առավել արդյունավետ իրականացման ապահովմամբ:

Համաձայն «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթների, փոս՟տա՟յին կապի ազգային օպերատորը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ամ՟բողջ տարածքում ապահովել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների, մասնա՟վո՟րապես, զեղջ գներով փոստային կապի ծառայությունների մատուցումը` նամա՟կա՟գրա՟կան թղթակցության, մինչեւ 20 կիլոգրամ քաշով ծանրոցների եւ գյուղական բնա՟կա՟վայ՟րե՟րում պարբերականների առաքման գծով, որով եւ տարանջատվում է փոստային կապի ծա՟ռա՟յություններ մատուցող այլ կազնակերպություններից: Նշված գործառույթների, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացման համար փոս՟տային կապի ազգային օպերատորը պետք է ունենա անհրաժեշտ տեխնոլոգիական սար՟քավորումներ եւ մեքենայացման, ավտոմատացման եւ տեղեկատվայնացման միջոց՟ներ` համապատասխան ֆինանսական միջոցների ներգրավմամբ:

«Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան, փոս՟տա՟յին կապի ազգային օպերատորի գործունեության ֆինանսավորումը կատարվում է փոս՟տային կապի ծառայություններից ստացվող եկամուտների հաշվին, ինչպես նաեւ օրեն՟քով նախատեսված պայմանագրային ծառայությունների մատուցումից եւ ՀՀ օրենս՟դրու՟թյամբ չարգելված այլ գործունեությունից ստացվող միջոցների հաշվին:

Սակայն, «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազ՟մա՟կե՟ր՟պու՟թյունների մասին» ՀՀ օրենքի19-րդ հոդվածի դրույթների համաձայն, փոստային կա՟պի ազգային օպերատորը` որպես վճարահաշվարկային կազմակերպություն(իրակա՟նաց՟նում է դրամական փոխանցումներ), չի կարող իրականացնել առեւտրային, արտադ՟րա՟կան եւ այլ տիպի գործունեություն:

Փաստորեն, «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազ՟մա՟կեր՟՟պությունների մասին» ՀՀ օրենքով արգելված է փոստային կապի ազգային օպերա՟՟տո՟րի կողմից բացառապես այլ գործունեության իրականացումը, ինչը գաղա՟փա՟րա՟խո՟սու՟թյան առումով բոլորովին համահունչ չի «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքին:

Մասնավորապես,«Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի տրամաբանությունից բխում է, որ փոստային կապի օպերատորի համար օրենքով կարող է արգելվել որոշակի տե՟սակի գործունության իրականացում, այլ ոչ թե ցանկացած գործունեություն:

Ներկայացված նախագծի ընդունմամբ փոստային կապի ազգային օպերատորին այլ գործունեության իրականացման իրավասության վերապահումը կնպաստի փոստային կա՟պի բնագավառում գործունեության արդյունավետության բարձրացմանը եւ ներդրում՟նե՟րի ապահովմանը: