Հոդված 1. «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» 2004 թվականի մարտի 31-ի ՀՕ-60-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 6. Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ղեկավարումը
1. Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները գործում են Փրկարար ծառայության կազմում:
2. Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ղեկավարումն իրականացնում է Փրկարար ծառայության տնօրենը:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում, 8-րդ հոդվածի 5-րդ պարբերությունում, 11-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ եւ 17-րդ հոդվածներում «լիազորված» բառը փոխարինել «Լիազոր» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Փրկարար ծառայության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվանից: