Հոդված 1. «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» 2004 թվականի մայիսի 25-ի ՀՕ-85-Ն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում «արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության բնագավառի» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում» բառերով:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ներքին գործերի նախարարության ենթակա մարմինների ենթակայության հարցը որոշելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ուժի մեջ մտնելու օրվանից:
2. «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» օրենքի հիման վրա Արտակարգ իրավիճակների նախարարի կողմից ընդունված իրավական ակտերի մասով իրավահաջորդ է համարվում Ներքին գործերի նախարարը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում