Հոդված 1. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-238-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում ««Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն» բառերը փոխարինել «Պարեկային ծառայություն» բառերով:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մինչեւ Պարեկային ծառայության ամբողջական հանրապետական գործարկումը Օրենքում «Պարեկային ծառայություն» բառերը կարդալ «Ճանապարհային ոստիկանություն»: