Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ», «դ», «թ» կետերը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասում ««Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ճանապարհային ոստիկանություն)» բառերը փոխարինել «իրավասու ստորաբաժանման (այսուհետ՝ Ոստիկանության իրավասու ստորաբաժանում)» բառերով:
Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասում «ճանապարհային ոստիկանության» բառերը փոխարինել «Ոստիկանության իրավասու ստորաբաժանման» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում