Հոդված 1. «Քաղաքացիական պաշտպանության մասին» 2002 թվականի մարտի 5-ի ՀՕ-309 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի՝
1) 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) ղեկավարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալն է:».
2) 4-րդ պարբերությունում «Լիազորված» բառը փոխարինել «Լիազոր» բառով, իսկ «մարմնի» բառից հետո լրացնել «Փրկարար ծառայության» բառերը:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի վերնագրում եւ առաջին պարբերությունում «Լիազորված» բառը փոխարինել «Լիազոր» բառով:
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածում «լիազորված» բառը փոխարինել «Լիազոր» բառով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ներքին գործերի նախարարության ենթակա մարմինների ենթակայության հարցը որոշելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ուժի մեջ մտնելու օրվանից: