Armenian ARMSCII Armenian
Կ-44224-25.11.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական պաշտպանության մասին» 2002 թվականի մարտի 5-ի ՀՕ-309 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում՝

1) երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) ղեկավարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալն է:».

2) չորրորդ պարբերության «Լիազորված» բառը փոխարինել «Լիազոր» բառով, իսկ նույն պարբերությունը «մարմնի» բառից հետո լրացնել «Փրկարար ծառայության» բառերով:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի վերնագրում եւ առաջին պարբերությունում «Լիազորված» բառը փոխարինել «Լիազոր» բառով:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածում «լիազորված» բառը փոխարինել «Լիազոր» բառով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության ենթակա մարմինների ենթակայության հարցը որոշելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից: