Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ խմբագրությամբ 1.2-րդ կետով.
«1.2) ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը՝ իր կառուցվածքային ստորաբաժանումների եւ ենթակա պետական մարմինների աշխատողների նկատմամբ.»:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ 2.2-րդ մասով.
«2.2. Ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի՝ ներքին անվտանգության ապահովման համար պատասխանատու ստորաբաժանումն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ եւ 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի կողմից համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կանոնադրությունը հաստատելու օրվանից:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում