Armenian ARMSCII Armenian
Կ-44222-25.11.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ կետով.

«1.2) ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը՝ իր կառուցվածքային ստորաբաժանումների եւ ենթակա պետական մարմինների աշխատողների նկատմամբ.»:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.

«2.2. Ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի՝ ներքին անվտանգության ապահովման համար պատասխանատու ստորաբաժանումն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ եւ 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից: