Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 224-րդ հոդվածի 1-ին մասից հանել «195.1-196-րդ,» եւ «, 201-րդ հոդվածի 1-ին (բացառությամբ պետական սահմանը հատելիս հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի) եւ 2-րդ մասերով» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքում լրացնել 224.2-րդ հոդված՝ հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 224.2. Միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում լիազոր մարմինը
1. Հայաստանի Հանրապետությունում միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում լիազոր մարմինը քննում է սույն օրենսգրքի 195.1-196-րդ հոդվածներով եւ 201-րդ հոդվածի 1-ին (բացառությամբ պետական սահմանը հատելիս հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի) եւ 2-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվանից տասը օր հետո:
2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենսգրքի 195.1-196-րդ հոդվածներով եւ 201-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հարուցված գործերը շարունակում է քննել Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: