Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-729-21.10.2005-ՖՎ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի (15 մայիսի 2001 թվականի,ՀՕ-188)1-ին հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Արմենիան Քափըր Փրոգրամ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ագա՟րա՟կի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի», «Ախթալայի լեռ՟նահարս՟տաց՟ման կոմբինատ», «Արարատցեմենտ», «Միկա-ցեմենտ», «Հրազդանի ՋԷԿ», «Երեւանի ՋԷԿ», «Գաջե՟գործ»եւ «Գաջ» փակ բաժնետիրական ընկերությունների,«Արմենիան Մոլիբդեն Փրո՟դաքշն» սահ՟մա՟նափակ պատասխանատվությամբ ընկերության, «Մաքուր երկաթ» եւ Չարենցա՟վա՟նի «Ձուլա՟կենտ՟րոն» բաց բաժնետիրական ընկերությունների (այսուհետ` ընկերություններ) կողմից վճարվող բնա՟պահ՟պա՟նա՟կան վճարներից մասհանումներ կատարվում եւ առանձին տողով արտացոլվում են այն հա՟մայնքների բյուջեներում, որոնց տարածքում նշված ընկերությունների գործունեությունը թող՟նում է վնասակար ազդեցություն:» :

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում «նախորդող երկրորդ տարվա արդյունքներով պետական բյուջե փաստացի վճարված բնապահպանական վճարի գումարից» բառերը փոխարինել «նախորդող երկրորդ, երրորդ եւ չորրորդ տարիների արդյունքներով պետական բյուջե փաստացի վճար՟ված բնապահպանական վճարների հանրագումարից` պակասեցնելով այն բյուջետային տար՟վան նախորդող առաջին երեք տարիների կտրվածքով սույն օրենքով սահմանված կարգով հա՟մա՟պատասխան համայնքներին կատարված մասհանումների չափով» բառերով :

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի1-ից եւ նրա գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեից կատարվող հատկացումների վրա:

Հիմնավորում

« Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակված էՀայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվա կանի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» No1922-Ն որոշմամբ հաստատված Ցանկի 167-րդ կետով նախատեսված միջոցառման կատարման շրջանակներում եւ նպատակ ունի`

ա/ ճշտել օրենքի 1-ին հոդվածում ներառված ընկերությունների ցանկը, այդ թվում`

Ցանկում ներառվել են օդային ավազանն աղտոտող էներգետիկ համակարգի երկու խոշոր ներքոհիշյալ րը`

 

Կազմակերպության անվանումը

2004 թվականի արդյունքներով օդային ավազան արտանետված ազոտի օքսիդներ /NOX //տոննա/

«Երեւանի ՋԷԿ» ՓԲԸ

410,1

«Հրազդանի ՋԷԿ» ՓԲԸ

1538,3

Ընդամենը

1948,4

ինչպես նաեւ Երեւան քաղաքի օդային ավազանն աղտոտող ներքոհիշյալ ընկերությունները`

Ընկերության անվանումը

2004 թվականի արդյունքներով օդային ավազան արտանետված վնասակար նյութերի քանակը /տոննա/

ազոտի օքսիդներ / NOx /

Փոշի

Ածխածնի մոնօքսիդ /CO/

Ծծմբային անհիդրիդ /SO2/

«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ

15,4

8,6

42,0

275,7

«Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ

3,2

2,8

9,6

120,4

«Գաջ» ՓԲԸ

11,0

12,1

32,0

0

«Գաջեգործ» ՓԲԸ

4,7

12,3

15,9

0

Ընդամենը

34,3

35,8

99,5

396,1

բ/ կատարելագործել ֆինանսական միջոցների հավաքագրման եւ նպատակային օգտագործման գործող մեխանիզմը, մասհանումների հաշվարկման հիմքում բյուջետային տարվան նախորդող երկրորդ տարվա փոխարեն դնելով նախորդող երկրորդ, երրորդ եւ չորրորդ տարիների արդյունքներով պետականբյուջե փաստացի վճարված բնապահպանական վճարների հանրագումարը` պակասեցրած բյուջետային տարվա նախորդող առաջին երեք տարիների կտրվածքով «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով համապատասխան համայնքներին կատարված մասհանումների չափով: Առաջարկվող մեխանիզմը հնարավորություն է ստեղծում զանազան պատճառներով«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքով սահմանված մասհանումների չհատկացման /չօգտագործման (բնապահպանական ծրագրի չներկայացման կամ չհիմնավորված գնահատված եւ այլ) դեպքերում, դրանք (չօգտագործվա ծ միջոցները) ստանալ հաջորդ տարիներին` բնապահպանական համապատասխան ծրագրերի ներկայացման դեպքում: