Հոդված 1. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի (15 մայիսի 2001 թվականի, ՀՕ-188-Ն) 1-ին հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Արմենիան Քափըր Փրոգրամ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի», «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ», «Արարատցեմենտ», «Միկա-ցեմենտ», «Հրազդանի ՋԷԿ», «Երեւանի ՋԷԿ», «Գաջեգործ» եւ «Գաջ» փակ բաժնետիրական ընկերությունների, «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Մաքուր երկաթ», «Ասկե-Գրուպ» եւ Չարենցավանի «Ձուլակենտրոն» բաց բաժնետիրական ընկերությունների (այսուհետ` ընկերություններ) կողմից վճարվող բնապահպանական վճարներից մասհանումներ կատարվում եւ առանձին տողով արտացոլվում են այն համայնքների բյուջեներում, որոնց տարածքում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն:»:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի երկրորդ մասում «նախորդող երկրորդ տարվա արդյունքներով պետական բյուջե փաստացի վճարված բնապահպանական վճարի գումարից» բառերը փոխարինել «նախորդող երկրորդ, երրորդ եւ չորրորդ տարիների արդյունքներով պետական բյուջե փաստացի վճարված բնապահպանական վճարների հանրագումարից` պակասեցնելով այն բյուջետային տարվան նախորդող առաջին երկու տարիների կտրվածքով սույն օրենքով սահմանված կարգով համապատասխան համայնքներին կատարված մասհանումների չափով» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, եւ նրա գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեից կատարվող հատկացումների վրա: