Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-4331-18.11.2022,02.12.2022-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նույնականացման քարտերի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-286-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) տվյալների էլեկտրոնային պահոց՝ քաղաքացու էլեկտրոնային նույնականացման տվյալներ պարունակող տեխնիկական մաս, որի բնութագիրը սահմանվում է ՀՀ կառավարության որոշմամբ:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Նույնականացման քարտը ներառում է տեխնիկական մաս՝ տվյալների էլեկտրոնային պահոց:»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում «2022 թվականի դեկտեմբերի 31» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «2023 թվականի դեկտեմբերի 31» բառերով եւ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն մասի դրույթները տարածվում են տվյալների էլեկտրոնային պահոց ունեցող նույնականացման քարտերի վրա:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 30-ից: 2023 թվականի փետրվարի 15-ից մինչեւ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ՀՀ կառավարության որոշման ընդունումը նույնականացման քարտերը տրամադրվելու են առանց տվյալների էլեկտրոնային պահոցի:

Մինչ այդ տրված նույնականացման քարտերը վավեր են, բացառությամբ Oրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերի:
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ