«2) տվյալների էլեկտրոնային պահոց՝ քաղաքացու էլեկտրոնային նույնականացման տվյալներ պարունակող տեխնիկական մաս, որի բնութագիրը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Նույնականացման քարտը ներառում է տեխնիկական մաս՝ տվյալների էլեկտրոնային պահոց:»:
Հոդված 3.
Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում «2022 թվականի դեկտեմբերի 31» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «2023 թվականի դեկտեմբերի 31» բառերով:
Հոդված 4.
Օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասի դրույթները տարածվում են տվյալների էլեկտրոնային պահոց ունեցող նույնականացման քարտերի վրա:»:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 30-ից: 2023 թվականի փետրվարի 15-ից մինչեւ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ Կառավարության որոշման ընդունումը նույնականացման քարտերը տրամադրվելու են առանց տվյալների էլեկտրոնային պահոցի:
Մինչեւ այդ տրված նույնականացման քարտերը վավեր են, բացառությամբ Oրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերի: