Հոդված 1. ««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2021 թվականի մարտի 24-ի թիվ ՀՕ-163-Ն օրենքի 2-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ եւ 7-րդ մասեր.
«6. Սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված գործերի` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտե եւ ըստ ենթակայության` այլ քննչական մարմիններ փոխանցմամբ պայմանավորված` հատուկ քննչական ծառայության համար բացված դեպոզիտային հաշվում առկա միջոցները ենթակա են փոխանցման նշված մարմինների դեպոզիտային հաշիվներ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, որի քննչական դեպարտամենտ փոխանցված քրեական գործերի կապակցությամբ նշված դեպոզիտային հաշվում առկա միջոցները ենթակա են փոխանցման Հայաստանի Հանրապետության դատախազության` քրեական գործերով պատճառված վնասի վերականգնման համար բացված դեպոզիտ հաշվին:
7. Հատուկ քննչական ծառայության համար բացված դեպոզիտային հաշվում առկա այն միջոցները, որոնք չեն առնչվում սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված` փոխանցվող գործերին, ենթակա են փոխանցման Հայաստանի Հանրապետության դատախազության` քրեական գործերով պատճառված վնասի վերականգնման համար բացված դեպոզիտ հաշվին:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: