Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» 2021 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՕ-391-Ն օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21-րդ կետով.
«21. սույն օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի հինգ տոկոսի սահմաններում վերաբաշխել սույն օրենքով սահմանված ինչպես ծրագրերի, այնպես էլ ծրագրերի միջոցառումների միջեւ՝ դրանց գծով սույն օրենքով հաստատված հատկացումների գումարները:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից գործող հարաբերությունների վրա: