Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետ.
«1.1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում նոր շենքերի եւ շինությունների (բացառությամբ Երեւան քաղաքի վարչական սահմաններից դուրս կառուցվող անհատական բնակելի տների, ինչպես նաեւ Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ համայնքներում կառուցվող շենքերի եւ շինությունների) շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար.»:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում՝
1. 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների եւ ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար.
ա. հիմնական շենքերի եւ շինությունների համար՝
- Երեւան քաղաքի վարչական սահմաններում կառուցվող՝ մինչեւ 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների համար՝ տասնհինգ հազար դրամի եւ կառուցվող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տան կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետի «բ» ենթակետով սահմանված՝ գոտիականության գործակցի արտադրյալը,
- Երեւան քաղաքի վարչական սահմաններից դուրս կառուցվող՝ մինչեւ 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների համար՝ տասնհինգ հազար դրամ,
- մինչեւ 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական եւ արտադրական նշանակության շենքերի եւ շինությունների համար՝ տասնհինգ հազար դրամ,
բ. սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված եւ Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ համայնքներից տարբերվող համայնքներում կառուցվող շենքերի եւ շինությունների, (այդ թվում՝ հասարակական եւ արտադրական նշանակության շենքերի եւ շինությունների) համար՝
- 200-ից մինչեւ 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների համար՝ երեսուն հազար դրամի եւ շենքի (շինությա) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,
- 501-ից մինչեւ 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների համար՝ 100 հազար դրամի եւ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,
- 1001-ից մինչեւ 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների համար՝ 200 հազար դրամի եւ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,
- 3001-ից ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների համար՝ մեկ միլիոն դրամի եւ 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչեւ յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար մեկ միլիոն դրամի հանրագումարի ու սույն կետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ գոտիականության գործակցի արտադրյալը.
Սույն կետի համաձայն՝ շենքերի եւ շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափի հաշվարկման նպատակով հիմք են ընդունվում Կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականությանը համապատասխանող հետեւյալ գործակիցները.
բ1. սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված եւ Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ համայնքներում կառուցվող շենքերի եւ շինությունների համար՝
- 200-ից մինչեւ 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների համար՝ երեսուն հազար դրամ,
- 501-ից մինչեւ 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների համար՝ հիսուն հազար դրամ,
- 1001-ից մինչեւ 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների համար՝ հիսուն հազար դրամ,
- 3001-ից ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների համար՝ հարյուր հազար դրամ.
գ. ոչ հիմնական շենքերի եւ շինությունների համար՝
- մինչեւ 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների համար՝ հինգ հազար դրամի եւ սույն կետի «բ» ենթակետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ գոտիականության գործակցի արտադրյալը,
- 20 եւ ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների համար՝ 10 հազար դրամի եւ սույն կետի «բ» ենթակետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ գոտիականության գործակցի արտադրյալը:».
2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետ.
«1.1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում նոր շենքերի եւ շինությունների (բացառությամբ Երեւան քաղաքի վարչական սահմաններից դուրս կառուցվող անհատական բնակելի տների, ինչպես նաեւ Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ համայնքներում կառուցվող շենքերի եւ շինությունների) շինարարության թույլտվության ժամկետների յուրաքանչյուր երկարաձգման համար՝
ա. Երեւան քաղաքի վարչական սահմաններում կառուցվող՝ մինչեւ 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների շինարարության թույլտվության ժամկետների յուրաքանչյուր երկարաձգման համար՝ երեսուն հազար դրամի եւ կառուցվող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տան կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն մասի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,
բ.այլ շենքերի եւ շինությունների (այդ թվում՝ հասարակական եւ արտադրական նշանակության շենքերի եւ շինությունների), ինչպես նաեւ Երեւան քաղաքի վարչական սահմաններում կառուցվող՝ 300 քառակուսի մետրից ավել ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի տան) շինարարության թույլտվության ժամկետների յուրաքանչյուր երկարաձգման համար՝
- 200-ից մինչեւ 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների կամ 300-ից մինչեւ 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող՝ Երեւան քաղաքի վարչական սահմաններում կառուցվող անհատական բնակելի տների համար՝ իննսուն հազար դրամի եւ շենքի կամ շինության (անհատական բնակելի տան) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն մասի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,
- 501-ից մինչեւ 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների եւ Երեւան քաղաքում կառուցվող անհատական բնակելի տների համար՝ 300 հազար դրամի եւ շենքի կամ շինության (անհատական բնակելի տան) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն մասի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,
- 1001-ից մինչեւ 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների եւ Երեւան քաղաքում կառուցվող անհատական բնակելի տների համար՝ 600 հազար դրամի եւ շենքի կամ շինության (անհատական բնակելի տան) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն մասի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,
- 3001-ից եւ ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների եւ Երեւան քաղաքում կառուցվող անհատական բնակելի տների համար՝ երեք միլիոն դրամի եւ 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչեւ յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար երեք միլիոն դրամի հանրագրումարի ու սույն մասի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված՝ շենքի կամ շինության (անհատական բնակելի տան) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ գոտիականության գործակցի արտադրյալը:».
3. 3-րդ եւ 4-րդ մասերում «1-3-րդ» բառերը փոխարինել «1-ին, 1.1-ին, 2-րդ եւ
3-րդ» բառերով
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: