«6) հաստատում է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետների վերապատրաստման կարգն ու պայմանները.»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.
«6.1) հաստատում է գնահատող մասնագետների ռեեստրի ստեղծման եւ սպասարկման կարգը.»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից «անձ (երեխա)» բառերը հանել, իսկ նույն մասը «անձը» բառից հետո լրացնել «(երեխան)» բառով.
2) 5-րդ մասի 2-րդ կետի «անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի» բառերը փոխարինել «Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմին)» բառերով:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասն առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Գնահատող հանձնաժողովների համար վերադաս մարմին է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինը:»:
Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում «որոնք գործում են մինչեւ 2023 թվականի փետրվարի 1-ը» բառերը փոխարինել «որոնք գործում են մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը եւ տարածվում են բժշկասոցիալական վերափորձաքննության իրականացման նկատմամբ ծագած հարաբերությունների վրա» բառերով:
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը «մինչեւ» բառից հետո լրացնել «հաջորդ բժշկասոցիալական փորձաքննության իրականացումը կամ» բառերով:
Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. 2023 թվականի փետրվարի 1-ից սույն օրենքի դրույթները տարածվում են առաջին անգամ հաշմանդամության գնահատման նկատմամբ ծագած հարաբերությունների վրա, իսկ մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝ նաեւ բժշկասոցիալական վերափորձաքննության իրականացման նկատմամբ ծագած հարաբերությունների վրա:»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հոդված 9.
Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: