Հոդված 1. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)10-րդ հոդվածի՝
1. 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ. «3) կազմակերպում է հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող սոցիալական ոլորտի մասնագետների ուսուցման, վերապատրաստման եւ վերաորակավորման գործընթացը, հաստատում է կարգն ու պայմանները».
2. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-րդ կետով. «3.1) մասնակցում է այլ ոլորտներում համապատասխան մասնագետների ուսուցման, վերապատրաստման եւ վերաորակավորման գործընթացին.»: