Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4329-18.11.2022,05.12.2022-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի՝

1. 1-ին մասի 3-րդ կետը  շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ. «3)  կազմակերպում է հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող սոցիալական ոլորտի մասնագետների ուսուցման, վերապատրաստման եւ վերաորակավորման գործընթացը, հաստատում է կարգն ու պայմանները».

2. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-րդ կետով. «3.1) մասնակցում է այլ ոլորտներում համապատասխան մասնագետների ուսուցման, վերապատրաստման եւ վերաորակավորման գործընթացին.»: