Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-462-06.12.2022-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Ձերբակալվածներին պահելու վայրերի շինության եւ կահավորման առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Հոդված 2. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը կընդունվի սույն օրենքի ընդունումից հետո վեցամսյա ժամկետում:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: