Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիuի 5-ի քաղաքացիական oրենuգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1104-րդ հոդվածի 4-րդ մասում եւ 1156-րդ հոդվածի 1-ին մասում «հայտարարելը» բառը փոխարինել «ճանաչել» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 1171-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «հայտարարել» բառը:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացումը բխում է «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» (2021 թվականի հունվարի 20-ի ՀՕ-16-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին ՀՀ վարչապետի 2021թ. ապրիլի 08-ի թիվ 357-Ա որոշման կատարումից: Նախագծով առաջարկվում են կատարել փոփոխություններ «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ Օրենք) համապատասխանեցնելով այն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ ԵՏՄ մասին պայմանագիր), ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաեւ «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրի (այսուհետ՝ ԵՏՄ ապրանքային նշանների Պայմանագիր) դրույթներին:
Բացի այդ «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) նախատեսված դրույթների կիրառման պրակտիկայում ի հայտ են եկել դրանցում տեղ գտած որոշ վրիպակներ, մի շարք խնդիրներ, որոնց լուծման, ինչպես նաեւ այլ ընթացակարգային դրույթների կարգավորման համար անհրաժեշտ է սահմանել հստակ մոտեցումներ:
Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունները կապված են «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման հետ:
2. Առաջարկվող լուծումները
Հաշվի առնելով վերոգրյալը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախագծով նախատեսվում են հետեւյալ հիմնական փոփոխությունները եւ լրացումները, ինչպես նաեւ օրենսդրական տեխնիկային առնչվող եւ այլ տեխնիկական բնույթի անհամապատասխանությունների շտկումները.
1. հստակեցվել են ապրանքային նշանների տարբերակիչ հատկությունները, որոնք ձեռք են բերվել այն ապրանքների եւ (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցման հայտ է ներկայացվել,
2. կիրառման նպատակահարմարությունից ելնելով՝ փոփոխվել են ապրանքային նշաններում չպահպանվող տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելուն (դիսկլամացիա) վերաբերող մոտեցումները,
3. Օրենքով նախատեսված դրույթները համապատասխանեցվել են ԵՏՄ մասին պայմանագրի, ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին մասնավորապես՝ ներդրվել է ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների տարածաշրջանային սպառման սկզբունքը, նվազեցվել են ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու համար դրա չօգտագործման ժամկետները,
4. հետագա հակասություններից խուսափելու նպատակով՝ Օրենքով նախատեսված որոշ դրույթներ ուժը կորցրած են ճանաչվել:
5. Օրենքում աշխարհագրական նշումների պահպանության ծավալին վերաբերող դրույթը համապատասխանեցվել է Աշխարհագրական նշումների մասին օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին:
Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով, 2-րդ հոդվածով, 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածով, 8-րդ հոդվածով, 11-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված փոփոխությունները եւ լրացումները պայմանավորված են ԵՏՄ մասին պայմանագրով, ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով, ԵՏՄ ապրանքային նշանների պայմանագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններով: Օրենքի 14-րդ հոդվածը, 17-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանեցվել են նշված պայմանագրերի դրույթներին՝ նախատեսվել է ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների տարածաշրջանային սպառման սկզբունքը, նվազեցվել է ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու համար ապրանքային նշանը չօգտագործելու ժամկետը՝ ներկայիս 5 տարվա փոխարեն սահմանվել է 3 տարի:
Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով, 6-րդ հոդվածով, 17-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված փոփոխությունները եւ լրացումները պայմանավորված են պետական լիազոր մարմնին իր նախաձեռնությամբ հայտարկված ապրանքային նշաններում առանձին տարրերը դիսկլամացնելու լիազորություն վերապահելով: Գործող օրենսդրությամբ այն կարող է կատարվել միայն հայտատուների հայտարարության հիման վրա: Սակայն պրակտիկայում, շատ դեպքերում տեխնիկական պատճառներով՝ հարցումներին չպատասխանելու կամ գրասենյակի առաջարկությունը չընդունելու հետեւանքով գրասենյակը մերժում է հայտարկված նշանների գրանցումները, որի արդյունքում խնդիրներ են առաջանում հայտատուների համար: Նշված փոփոխությամբ գրասենյակին լիազորություն է տրվում այդպիսի հարցմանը չպատասխանելու կամ անընդունելի պատասխան ներկայացնելու դեպքում գրանցել ապրանքային նշանը՝ դիսկլամացնելով նշված տարրերը գրասենյակի նախաձեռնությամբ:
Նախագծի 4-րդ, 5-րդ հոդվածներով, 8-րդ հոդվածի 1-ին կետով, 9-րդ, 10-րդ հոդվածներով, 11-րդ հոդվածի 1-ին, 5-րդ եւ 6-րդ կետերով, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ հոդվածներով, 17-րդ հոդվածի 1-3-րդ, 5-6-րդ կետերով, 18-րդ, 20-րդ հոդվածներով նախատեսված փոփոխություններով, լրացումներով հստակեցվում եւ շտկվում են տեխնիկական վրիպակները:
Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունը վերաբերում է Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասին, որի համաձայն ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցումը կամ լիցենզիայի տրամադրումը հիմք է չօգտագործման հետեւանքով ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին հայցը մերժելու համար: Նշված նորմը, դարձել է շինծու գործարքների կնքման պատճառ, քանի որ Օրենքով նախատեսված ժամանակահատվածի ավարտին մոտ ժամանակահատվածում կնքվում են իրավունքի փոխանցման կամ լիցենզիայի տրամադրման շինծու պայմանագրեր, որոնք ակնհայտորեն միտված են ապրանքային նշանի օգտագործումը հիմնավորելու համար, որից հետո նշված ապրանքային նշանը այդպես էլ շարունակում է չօգտագործվել եւ հանդիսանում է չարաշահումների պատճառ: Հետեւաբար, ելնելով նշվածից՝ Օրենքի համապատասխան դրույթը շարադրվել է նոր խմբագրությամբ:
3. Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մի շարք դրույթների համապատասխանեցումը «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով նախատեսված դրույթներին: «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի, ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաեւ «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրի դրույթներին:
Բացի այդ, Օրենքի ընդունմամբ կբարելավվի Օրենքի կիրարկման արդյունավետությունը, կապահովվի դրանով սահմանված դրույթների միանշանակ կիրառման հնարավորությունը, ինչպես նաեւ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումները:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:
Նախագծերի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2. Տնտեսություն» բաժնի «Գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավում» հատվածի 7-րդ պարբերության 10-րդ կետի՝ «Մշակվելու է մտավոր սեփականության ոլորտի զարգացման ռազմավարությունը՝ ստեղծագործական եւ ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու, մտավոր սեփականության իրավունքի արդյունավետ եւ հուսալի պահպանություն եւ պաշտպանություն ապահովելու նպատակով» դրույթից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ