Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4661-12.12.2022-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասում «եւ պետական վերահսկողության» բառերը փոխարինել «, պետական վերահսկողության եւ արտաքին հետախուզության» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1)  3-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) Արտաքին հետախուզության ծառայությունը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: