Armenian ARMSCII Armenian
Կ-4662-12.12.2022-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը «հակակոռուպցիոն կոմիտեում ծառայությունը,» բառերից հետո լրացնել «արտաքին հետախուզության ծառայությունում ծառայությունը,» բառերով:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. «Հանրային ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա ընդունված` հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, դասային կոչումների եւ աստիճանների համապատասխանությունը սահմանող Կառավարության որոշման մեջ համապատասխան լրացումները կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում: