Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4663-12.12.2022-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Oպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը ««Ազգային անվտանգության մարմինների մասին»,» բառերից հետո լրացնել ««Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին»,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը «ազգային անվտանգության մարմիններում» բառերից հետո լրացնել «, արտաքին հետախուզության ծառայությունում» բառերով:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 6-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) արտաքին հետախուզության ծառայությունը:»:

Հոդված 4.  Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն «Ազգային անվտանգության մարմինները,» բառերից հետո լրացնել «արտաքին հետախուզության ծառայությունը,» բառերով:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1)  4-րդ կետը «ազգային անվտանգության մարմինների,» բառերից հետո լրացնել «արտաքին հետախուզության ծառայության,» բառերով,

2) 5-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) Անվտանգության խորհրդի քարտուղարին:»:

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Արտաքին հետախուզության ծառայությունն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ եւ 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:»:

Հոդված 7. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «ոստիկանության» բառերից հետո լրացնել  «, արտաքին հետախուզության ծառայության» բառերով,

2) 3-րդ մասը «ռազմական ոստիկանությունը» բառերից հետո լրացնել  «, արտաքին հետախուզության ծառայությունը» բառերով:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: