Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ մասն «զբաղեցնողների,» բառից հետո լրացնել «արտաքին հետախուզության ծառայության,» բառերով,
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասն «զբաղեցնողներին,» բառից հետո լրացնել «արտաքին հետախուզության,» բառերով,
2) 5-րդ մասն «զբաղեցնողների,» բառից հետո լրացնել «արտաքին հետախուզության ծառայության,» բառերով:
Հոդված 3. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում «ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ» բառերը փոխարինել «, ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) վերնագիրն «զբաղեցնողների,» բառից հետո լրացնել «արտաքին հետախուզության,» բառերով,
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.
«2.2. Արտաքին հետախուզության ծառայության ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով:»,
3) 5-րդ մասը «ոստիկանությունում,» բառից հետո լրացնել «արտաքին հետախուզության,» բառերով:
Հոդված 5. Օրենքի 1-ին հավելվածը՝
1) «Պետական վերահսկողության ծառայության ղեկավար 12.00» պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Արտաքին հետախուզության ծառայության պետ 12.00»,
2) «Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի տեղակալ 8.50» պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ 8.50»,
3) «Հակակոռուպցիոն կոմիտե» բաժնից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ բաժնով.
«
Արտաքին հետախուզության ծառայություն | ||
Ենթախումբը | ||
3 | Բարձագույն պաշտոններ | 7.50 |
1 | Գլխավոր պաշտոններ | 6.80 |
2 | 6.40 | |
3 | 6.20 | |
1 | Ավագ պաշտոններ | 5.60 |
2 | 5.40 | |
3 | 5.00 | |
1 | Միջին պաշտոններ | 4.50 |
2 | 4.25 | |
3 | 4.00 | |
1 | Կրտսեր պաշտոններ | 3.80 |
2 | 3.60 | |
3 | 3.50 |
»:
Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը Արտաքին հետախուզական ծառայության պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց եւ (կամ) նրանց ընտանիքների անմիջական անդամների վրա տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից: